Smart Code ծրագրավորման ուսուցման ընկերությունը արդեն 3 տարի է կազմակերպում և իրականացնում է ծրագրավորման դասընթացներ,
Նպատակ ունենալով աշխատաշուկային հանձնել որակյալ մասնագետներ:
Հետևելով համաշխարհային IT թրենդներին՝ թարմացվում և կատարելագործվում են դասավանդման ծրագրերը:
Հատուկ մշակված ծրագրի, տնային առաջադրանքների և անվճար փորձաշրջանի արդյունքում մեր ուսանողները գրանցում են մեծ հաջողություններ:
Հմուտ մասնագետների աշխատանքի արդյունքում մենք վայելում ենք մեր ուսանողների սերն ու վստահությունը:
Համագործակցելով IT ընկերությունների հետ՝ մենք Երաշխավորում ենք լավագույն ուսանողների փորձաշրջանն ու աշխատանքը:
Դու էլ միացի՛ր մեզ, դարձի՛ր մրցունակ ծրագրավորման ոլորտում և երաշխավորի՛ր աշխատանքդ SmartCode-ի օգնությամբ:
Մարզերում և Հայաստանից դուրս բնակվող ուսանողները հնարավորություն ունեն մասնակցել դասընթացներին օնլայն ձևաչափով:
Դասընթացի ավարտին լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողներին կառաջարկվի աշխատանք գործընկեր կազմակերպություններում:
Դասընթացները անցկացվում են՝ 4-6 ուսանողից կազմված խմբերից, ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին:
Դասավանդում են փորձառու մասնագետներ, ովքեր կմատուցեն Ձեզ բարդ թվացող ինֆորմացիան բավականին պարզեցված տեսքով:
Վերջին փուլում ուսանողները կանցնեն 1 ամիս անվճար պրակտիկա: Կկիրառեն իրենց գիտելիքները իրական նախագծերում:
Շատ լավ հնարավորություն՝ սովորել ապառիկ պայմաններով և վճարել ուսման համար դասընթացի ավարտին՝ աշխատանքի անցնելուց հետո: