Հաճախ տրվող հարցեր

1. Ի՞նչ գրաֆիկով են անցկացվում դասընթացները:

Դասընթացները անցկացվում են շաբաթական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ:

2. Պրակտիկայի հնարավորություն կա՞:

Այո: Դասընթացի ավարտին, 1 ամիս անվճար պրակտիկա մեր ընկերությունում:

3. Դասընթացի ավարտին աշխատանքի ընդունու՞մ եք:

Այո: Դասընթացի ավարտին, լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողները կստանան աշխատանքի առաջարկ
մեր կամ գործընկեր կազմակերպության կողմից:

4. Անգլերենի և մաթեմատիկայի գիտելիքները պարտադի՞ր են:

Ոչ: Անգլերենի և մաթեմատիկայի գիտելիքները կօգնեն ավելի հեշտ ընկալել նոր ինֆորմացիան և ավելի արագ կողմնորոշվել,
բայց դրանց բացակայությունը պատճառ չե չսովորելու համար:

5. Համակարգիչ պե՞տք է բերել:

Պարտադիր չէ: Մենք բոլոր ուսանողներին տրամադրում ենք անհատական համակարգիչներ:

6. Քանի՞ տարեկանից կարող են մասնակցել դասընթացներին:

Դասընթացներին կարող են մասնակցել՝ 15 տարեկանից սկսած:

7. Տնային առաջադրանքներ լինու՞մ են:

Այո: Յուրաքանչյուր պարապմունքի համար մշակված են տնային առաջադրանքներ:

8. Իսկ եթե ինչ-որ դասից բացակայեմ, կարող ե՞նք լրացնել:

Իհարկե: Բաց թողնված թեմաները լրացվում են:

9. Իսկ եթե տնային առաջադրանքի ընթացքում հարցեր առաջանան՝ ու՞մ դիմեմ:

Դասախոսը Ձեզ հետ կապի մեջ կլինի և կօգնի ցանկացած հարցում:

10. Քանի՞ ուսանողից է բաղկացած խումբը:

Խմբում առավելագույնը՝ 6 ուսանող: