ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՎՈՐԵԼ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ՝ ԶՐՈՅԻՑ

ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՎՈՐԵԼ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ՝ ԶՐՈՅԻՑ

Տեղեկացրեք ընկերներին

ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՎՈՐԵԼ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ՝ ԶՐՈՅԻՑ

Հիմա շատերը հետաքրքրված են ծրագրավորմամբ, ցանկանում են ձեռք բերել այս ժամանակների ամենապահանջված մասնագիտությունը, բայց չեն կողմնորոշվում, թե ինչից և ինչպես սկսել: Մենք այդ գործընթացը ներկայացրել ենք այս հոդվածում՝ մի քանի պարզ քայլերով․

ԻՆՉԻ՞Ց ՍԿՍԵԼ

1․ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Եթե Դուք ունեք մեծ կամքի ուժ և ուզում եք դառնալ ծրագրավորող, ապա կարող եք հասնել Ձեր նպատակին ինքնակրթության միջոցով։ Սա ամենահեշտ ճանապարհը չէ, Դուք ստիպված կլինեք ինքնուրույն պայքարել մղել տեղեկատվական «քաոս»-ում, բայց Դուք կարող եք սովորել Ձեզ հարմար ժամանակ, համեմատաբար ավելի քիչ գումարի դիմաց, կամ բոլորովին անվճար։

Սկսեք ինտերակտիվ առցանց դասընթացներից։ Համացանցում առկա են բազմաթիվ հարթակներ, որտեղ նյութերը հնարավորինս մատչելի կերպով բացատրում են ծրագրավորման հիմունքները և ուղղություն են տալիս հետագա զարգացմանն գործընթացում։
Հատուկ ուշադրություն դարձրեք այն դասընթացներին, որոնք սովորեցնում են իրական նախագծերի օրինակների հիման վրա, այսինքն՝ փուլ առ փուլ պատմում են, թե ինչպես պետք է ստեղծել կոնկրետ ծրագիրը կամ կայքը։

Եթե Ձեզ մոտ խնդիրներ կամ հարցեր առաջանան ուսուցման ընթացքում, կարող եք ցանկացած հարցի դեպքում դիմել SmartCode Community նորաստեղծ համայնքին։

2․ ՄԵՆԹՈՐ
Մենթորն այն մարդն է, ով մատնանշում է Ձեր կատարած սխալները և օգնում է հարթել ուսուցման ընթացքը։ Ճիշտ պահին օգտակար առաջարկությունը կարող է ազատել բազմաթիվ խնդիրներից և խնայել շատ ժամանակ։ Այդ իսկ պատճառով մենթորը ոչ ոքի չի խանգարի։

3․ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Դասախոսների հետ հեռակա և առկա դասընթացները, որոնք սովորեցնում են ծրագրավորումը զրոյական մակարդակից, վերջին տարիներին ավելի հայտնի են դարձել։ 
Փնտրեք մասնագիտացված կուրսեր կախված Ձեր իմացության մակարդակից։

SmartCode ընկերության կողմից անցկացվող դասընթացները կարող եք տեսնել այստեղ՝ https://www.smartcode.am/courses/web-cragravorman-dasyntacner

4. ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Համալսարանում անշուշտ չեք սովորի ծրագրավորում ամբողջությամբ, բայց դա կլինի որոշակի հիմք, ինչպես նաև ձեզ կտա մասնագիտական որակավորում, որը կարող է պետք գալ աշխատանքի ընդունվելիս: Բայց հիշեք, որ ավանդական ուսումնական հաստատությունները մի փոքր հետ են մնում ժամանակակից դասավանդման մեթոդներից, այնպես որ ժամանակակից ծրագրավորման լեզուներ և այլ տեխնոլոգիաներ Դուք պետք է սովորեք ինքներդ։

Մյուս կողմից՝ համալսարանը Ձեզ կտա հիմնարար գիտելիքներ մաթեմատիկայի, ալգորիթմների և այլ ոլորտներում, որոնք կօգնեն Ձեզ դառնալ բարձրակարգ ծրագրավորող։

Ի՞ՆՉ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԼԵԶՈՒ ԸՆՏՐԵԼ

ՏՏ ոլորտում կարելի է առանձնացնել մի քանի ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրը ունի իր լեզուները։ Նշենք հիմնական ուղղությունները ըստ աճի բարդության՝

1․ Վեբ-ծրագրավորում։ Հայտնի լեզուներ՝ JavaScript, PHP, Python, Ruby
2․ Մոբայլ ծրագրավորում։ Հայտնի լեզուներ՝ JAVA, Swift
3․ Ծրագրային ապահովման մշակում՝ դյուրակիր սարքերի համար։ Հայտնի լեզուներ՝ C++, C# , C, JAVA
4. Big Data , մեքենայացված ուսուցում։ Հայտնի լեզուներ՝ Python , R , Scala