Հասանելի է Bootstrap 5-ի Alpha տարբերակը

Հասանելի է Bootstrap 5-ի Alpha տարբերակը

Տեղեկացրեք ընկերներին

Bootstrap-ի թիմը մի քանի ամիս է քրտնաջան աշխատանք է կատարում 4-րդ տարբերակի կատարելագործման ուղղությամբ:Չնայած նրան, որ արդյունքները գոհացնող են՝ աշխատանքներ դեռ կան անելու:
Նրանք աշխատել են 4-րդ տարբերակից անցումը 5-ին հնարավորինս հասանելի դարձնել, բայց և այդպես չեն խուսափել հիմքային փոփոխություններից: Ինչը փաստում է 5-րդ տարբերակում JQuery գրադարանից կախում չունենալը և հրաժարվելը Internet Explorer դիտարկչից:

Մինչ անցնելը նոր տարբերակին նկատի ունեցեք, որ դեռևս հասանելի է Alpha տարբերակը: Առաջին Beta տարբերակում կլինեն բավականին փոփոխություններ և շտկումներ, այնպես որ չշտապեք խիստ դատել: